Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ավանդական կուսակցությունների մերժումը հրամցվում է իբրև նորի ակնկալիք

Ավանդական կուսակցությունների մերժումը հրամցվում է իբրև նորի ակնկալիք
23.09.2024 | 13:40

Ազգային և ավանդական արժեքները, այդ թվում՝ Եկեղեցին, վերջին միջազգային փաստաթղթերում առավելապես պիտակավորվում են որպես «կարծրատիպեր», ինչը ամբողջությամբ գլոբալիզմի համատեքստում է: Այս միտումը չի շրջանցել նաև քաղաքական կյանքը, ինչի վառ ապացույցն է այն, որ գրեթե բոլոր երկրներում. անգամ՝ պահպանողական Անգլիայում, ավանդական կուսակցությունները կտրուկ մերժվում են: Սա հրամցվում է իբրև նորի ակնկալիք, մինչդեռ՝ այդ մթնոլորտի ճարտարապետները, թերևս, ստույգ հաշվարկել են, որ նույն հաջողությամբ մերժվելու է նաև նորը: Այսպիսով, Եկեղեցու դեմ ելած քաղաքական ուժերին սպասվում է իրենց իսկ որդեգրած ճակատագիրը: Խնդիրն այն է, որ իրենց տեսլականով մարդն այլևս չպետք է հակված լինի ազգային-ավանդական համակարգում որևէ հենակետ փնտրելուն: Այս հակասական ու բարդ շրջանում մենք պետք է ոչ թե պարծենանք նույն այդ արժեքների նսեմացման առաջամարտիկի, ըստ էության, փորձադաշտի դեր ստանձնելով, այլ դրանք առավել համակարգված ու հետևողական պաշտպանելու ռազմավարություն առաջադրելով:

Հ.Գ. Տեղյակ եմ, որ մի քանի կենտրոններ, այդ թվում՝ գիտակ անհատներ, զուտ հասարակական հիմունքներով ստանձնել են այդ առաքելությունը, ինչը անվերապահ ողջունելի է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ